AREG PRODUCTS
ՀԱՄԵՐԻ ԱՇԽԱՐՀ
Հատընտիր բաղադրիչներ, ժամանակակից տեխնոլոգիաներ․ անկրկնելի համ և բնական հումք

ՄԵՐ ՄԱՍԻՆ

Մենք արտադրում ենք բարձրորակ մայոնեզ, կետչուպ, մանանեխ, սոուս, պաքսիմատ և ըմպելիք, որոնք կհամալրեն ձեր ամենօրյա սեղանը։

Ընկերությունը մեկտեղում է լավագույն ավանդույթներն ու նորարարությունները՝ առաջարկելով Ձեզ և Ձեր հաճախորդներին առանձնահատուկ համ և վստահելի որակ: Բացահայտեք համերի աշխարհը մեր տեսականու միջոցով և կկարողանաք բավարարել Ձեր բիզնեսի ամենաքմահաճ հաճախորդների պահանջները։

ՃԱՆԱՉԵՆՔ ՀԱՄԵՐԻ ԱՇԽԱՐՀԸ
Լավագույն սոուսներն ու հյութերը Ձեր ռեստորանի, հյուրանոցի կամ սրճարանի համար։
ԾԱՆՈԹԱՑԵՔ ՄԵՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԻՆ

Ազնվական համ և նուրբ բույր

Պայծառ թարմ համ և նուրբ բույր
Կլասիկ և ասիական սոուսներ
Կծու պիկանտ համեր և մանանեխի բազմազանություն
Համի և հյութալիության կատարյալ համադրություն
Համային բազմազանության Հրավառություն
Համի խրթխրթան և անուշաբույր մոգություն
Թարմություն յուրաքանչյուր առավոտյան կումում
ՄԵՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
контроль качества
ԱՊՐԱՆՔՆԵՐ

Առաջարկում ենք սեփական արտադրության մայոնեզի, կետչուպի, մանանեխի, սոուսների և ըմպելիքների լայն տեսականի։ Արտադրանքը ենթարկվում է որակի խիստ հսկողության և համապատասխանում է անվտանգության ու հիգիենայի բոլոր չափանիշներին: Մեր հաճախորդներն ու գործընկերները վստահում են մեզ և ստանում են լավագույն ապրանքներն իրենց բիզնեսի համար:

доставка
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՌԱՔՈՒՄ

Մենք կարևորում ենք արդյունավետությունն ու հարմարավետությունը ապրանքներ պատվիրելիս և ստանալիս: Համագործակցում ենք՝ առաջարկելով ճկուն պայմաններ, արագ և հուսալի առաքում:

Մենք հաճախորդներին մատուցում ենք բարձրորակ ծառայություն՝ անկախ պատվերի չափից կամ գտնվելու վայրից։

персонализированное производство
ԱՆՀԱՏԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄ

Մեր թիմը ցուցաբերում է անհատական մոտեցում և պատրաստ է տալ խորհրդատվություն ապրանքների ընտրության կամ արտադրության վերաբերյալ՝ օգնելով Ձեզ՝ Ձեր բիզնեսի համար օպտիմալ լուծումներ ընտրելու։

Ծառայությունների բարձր մակարդակը լավագույն գրավականն է բոլոր գործընկերների հետ երկարաժամկետ հարաբերությունների։

ՍՏԵՂԾԵՔ ՁԵՐ ՀԱՄԸ

Ճանապարհ դեպի Ձեր հեղինակային արտադրանք

Աշխարհի համերի զանազանության մեջ մենք ընձեռում ենք հնարավորություն՝ ստեղծելու այնպիսի արտադրանք, որը կարտացոլի Ձեր ճաշակն ու նախասիրությունները։

Հեղինակային արտադրության պատվերն անցնում է երեք հիմնական փուլերից կազմված ճանապարհ․ յուրաքանչյուր փուլ իրականացվում է բարձր պատասխանատվությամբ և որակի հսկողությամբ։

1
ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐ

Ճամփորդությունը սկսվում է այստեղից։ Եվ մենք պատրաստ ենք կյանքի կոչել յուրաքանչյուր նորարար գաղափար, ստեղծել առանձնահատուկ բաղադրատոմս, ստանալ յուրահատուկ համ, որոնք կհամապատասխանեն Ձեր ակնկալիքներին և կբավարարեն ձեր պահանջները։

2
ՓՈՐՁՆԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔ

Այս փուլում մեր փորձառու մասնագետները լաբորատոր պայմաններում կիրականացնեն փորձնական արտադրություն` ստեղծելով Ձեր պահանջին համապատասխանող բաղադրատոմս և արտադրանք, որոնք կգերազանցեն Ձեր սպասելիքները։

3
ՎԵՐՋՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔ

Արտադրական փորձառու անձնակազմով և բարձրորակ սարքավորումներով Ձեր գաղափարը վերածվում է ծավալային արտադրության, որի յուրաքանչյուր փուլ իրականացվում է որակի միջազգային չափանիշներով։

ՆՄՈՒՇԻ ՊԱՏՎԵՐ
Նմուշի պատվերի գրանցման համար խնդրում ենք կապ հաստատել մեր մենեջերի հետ։
ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ
+374 41 612191 +374 10 672191
info.aregproducts@gmail.com
Մենք սոցիալական հարթակներում
Made on
Tilda