ՄԵՐ ՄԱՍԻՆ

Մենք՝ Ձեր վստահելի ընկերը համի և որակի աշխարհում, ողջունում ենք Ձեզ Արեգ Փրոդուքթսում։ Մեր ընկերությունը ստեղծում է անզուգական, նորարարական ապրանքներ հանրային սննդի ոլորտի մասնագետների համար։ Որակի հանդեպ ունենալով մեծ պատասխանատվություն և հարուստ փորձ՝ պատրաստ ենք Ձեզ ներկայացնել մեր ապրանքների լայն տեսականին, որոնք պահպանում են եվրոպական և ասիական խոհանոցի ավանդույթները:

ՄԵՐ ՏԵՍԼԱԿԱՆԸ

Մենք պատրաստ ենք լինել վստահելի գործընկեր ռեստորանների, սրճարանների, հյուրանոցների և արագ սննդի կետերի համար՝ առաջարկելով նրանց միմիայն բարձրորակ ապրանքներ և բարձրակարգ ծառայություններ, որոնք կօգնեն բավարարել նույնիսկ ամենախստապահանջ հաճախորդների կարիքները:

Եկե՛ք ճամփորդենք համի և որակի աշխարհում:

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ՍՈՈՒՍՆԵՐ
Իտալական դասական սոուսներից մինչև ասիական սոուսներ։ Դրանք կօգնեն խոհարարներին՝ պատրաստելու շատերին հիացնող և գերող ճաշատեսակներ։
ՄԱՅՈՆԵԶ, ԿԵՏՉՈՒՊ ԵՎ ՄԱՆԱՆԵԽ

Մեր մայոնեզը, կետչուպն ու մանանեխը ոչ միայն ճաշատեսակների հավելումներ են, այլև համային բաղադրիչներ, որոնք յուրաքանչյուր ուտեստի տալիս են անկրկնելի համ ու հոտ: Համագործակցելով լավագույն ռեստորանների, սրճարանների, հյուրանոցների և արագ սննդի խոհանոցների հետ՝ մենք մատակարարում ենք բարձրորակ ապրանքներ։

ԹԱՑ ԵՎ ՉՈՐ ՊԱՔՍԻՄԱՏՆԵՐ

Մեր պաքսիմատներն ուտեստը դարձնում են խրթխրթան և համեղ։ Դրանցով պատրաստված նախուտեստներն ու ճաշատեսակները կգրավեն յուրաքանչյուրի սիրտը։

ՔԱՑԱԽ, ՀՅՈՒԹԵՐ
Բնական մրգային քացախները կօգնեն Ձեզ ստեղծելու խոհարարական յուրօրինակ գլուխգործոցներ, իսկ մրգային զովացուցիչ հյութերը կհագեցնեն Ձեր ծարավը օրվա ցանկացած պահի։
ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ
+374 41 612191 +374 10 672191
info.aregproducts@gmail.com
Մենք սոցիալական հարթակում
Made on
Tilda