Բացահայտե՛ք արևելյան խոհանոցի յուրահատուկ համերը Ունագի թանձրուկի միջոցով։ Իր քաղցր ու նուրբ համի շնորհիվ օգտագործվում է սուշի, ռոլլեր, ծովամթերքով ուտեստներ պատրաստելու համար։ Հաղորդե՛ք ճապոնական համ ու հոտ Ձեր խոհանոցին։
Կիմչի թանձրուկ՝ համեմունքների կծու և բուրումնավետ աշխարհ։ Այս թանձրուկն անթերի համադրվում է կորեական ուտեստներին, աղցաններին, ապուրներին և նախուտեստներին: Բացահայտե՛ք կորեական խոհանոցի համային գաղտնիքները, զարմացրե՛ք Ձեր հաճախորդներին:
Քաղցրի և աղիի չափավոր համադրությունը իդեալական է մարինադների, մսի, ձկան, բանջարեղենի և գլազուրավորման համար: Հաղորդե՛ք Ձեր ուտեստներին անկրկնելի համ և հոտ Տերիյակիի միջոցով:
Թարմ ռեհանի տերևներ, սոճու ընկույզ, պարմեզան, սխտոր՝ համերի ներդաշնակություն։ Պեստոն Ձեզ կտեղափոխի Իտալիա՝ աննկարագրելի համերի աշխարհ։ Օգտագործե՛ք այս թանձրուկը՝ մակարոնեղեն, սենդվիչներ, աղցաններ կամ նախուտեստներ պատրաստելու համար։
Թանձրուկի սերուցքային անուշ, նաև սխտորի նուրբ համն առավել ախորժելի և համեղ են դարձնում ուտեստը։ Այն օգտագործվում է մակարոնեղենի, ծովամթերքի և կարտոֆիլային ու մսային ուտեստների հետ:
Սերուցքասխտորային ԹԱՆՁՐՈՒԿ
Սոխով և համեմունքներով տապակված սունկն այս թանձրուկի հիմնական բաղադրիչն է։ Սնկային թանձրուկն ունի յուրահատուկ բույր և սերուցքային համ։ Այն օգտագործվում է պաստաներ և մսային ուտեստներ պատրաստելու համար:
Փոխե՛ք ուտեստների համը Տար-տար թանձրուկով: Այն հրաշալի համադրվում է ձկան, մսային և թռչնամսից պատրաստված նախուտեստներին:
Բացահայտե՛ք խոհարարական նոր հորիզոններ: Պանրի նուրբ համով թանձրուկը լավագույն հավելումն է մակարոնեղենի, պիցցայի, նախուտեստների և բազմաթիվ այլ ուտեստների համար:
Իտալական խոհանոցի իրական համ, "Կեսար" աղցանի, նաև այլ նախուտեստների պատրաստման համար բացառիկ հավելում: