Բարձրորակ մանանեխի համերի բազմազանությամբ Ձեզ համար բացահայտեք գաստրոնոմիկ նոր սահմաններ։
Մանանեխ «Եվրոպական»
Եվրոպական մանանեխն իր համով և հոտով անփոխարինելի հավելում է շատ ուտեստների համար։
Մանանեխ «Դիժոնական»
Հատընտիր հումք, յուրահատուկ բույր, կծու համ՝ սրանք են «Դիժոնական» մանանեխի առանձնահատկությունները։ Կատարելագործե՛ք Ձեր հմտությունները խոհանոցում։
Մանանեխ «Ռուսական»
Ռուսական խոհանոցի աշխարհ։ Այս մանանեխն իր հարուստ բույրով և կծու համով ուտեստներին հաղորդում է յուրահատկություն: Հաղորդե՛ք Ձեր ճաշատեսակներին ռուսական ավանդական խոհանոցի նրբերանգները։
Մանանեխի սոուս
Մանանեխի սոուսը լավագույնն է մարինադների, հավելումների և հեղինակային մի շարք սոուսների համար: Հարուստ և նուրբ համի շնորհիվ գործածվում է ամերիկյան սենդվիչներ, հոթ-դոգեր և բուրգերներ պատրաստելու համար:
Մանանեխի սերմեր
Բնական համերի աշխարհում իրենց ուրույն տեղն ունեն մեր մանանեխի սերմերը, որոնք յուրահատուկ համ կտան Ձեր ուտեստներին: Սննդարար և ախորժահոտ սերմերը լավագույնն են խոհարարական անսպասելի լուծումների համար։ Դրանք ճաշատեսակներին կտան նոր համ և հյութեղություն։
Մանանեխի փոշի
Եթե պիկանտություն, ուրեմն մանանեխի փոշի։ Այն ունի հարուստ բույր և վառ համ: Մեր մանանեխի փոշին դարձրե՛ք Ձեր խոհանոցի կարևոր բաղադրիչ և կունենաք արտակարգ համեղ սոուսներ ու մարինադներ։